Միլանի հանրահռչակ Լա Սկալա թատրոնում չեղյալ է հայտարարվել «Ռոմեո և Ջուլիետ» բալետի պրեմիերան, որով պետք է բացվեր բալետի խաղաշրջանը: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ թատրոնի ղեկավարության վրա հղումով:
Լա Սկալայի ղեկավարությանը չի հաջողվել համաձայնության գալ երգչախմբի անդամների հետ: Ըստ իտալական ԶԼՄ-ների, երգիչները բողոքում են ներկայացման ընթացքում բեմական հագուստով բեմի վրա հայտնվելու դեմ, քանի որ նախկինում նրանք գտնվում էին ետնաբեմում: Բացի այդ նրանք չեն ցանկանում անգիր սովորել պարտիտուրան: Դեռևս անհյատ է, թե երբ կկայանա Լա Սկալայում Բեռլիոզի բալետի պրեմիերան: