AM
20 December 2012 - 09:23 AMT

Կամերային երաժշտական թատրոնը կցուցադրի «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլը

Ամանորի կապակցությամբ Կամերային երաժշտական թատրոնը փոքրիկ հանդիսատեսին կներկայացնի «Գեղեցկուհին և հրեշը» ֆրանսիական հեքիաթը: Ներկայացման բեմադրիչն է Արմեն Մարգարյանը:

«Դեմ եմ Դիսնեյին, դրա համար էլ ընտրել եմ հայտնի ֆրանսիական հեքիաթը: Այն ոչնչով նման չէ ամերիկյան մուլտֆիլմին»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարգարյանը:

Այն մյուզիքլ է, երաժշտությունը գրել է Արթուր Հակոբյանը, մեկ ստեղծագործությունն էլ` բեմադրիչը:

Մարգարյանը նշեց, որ դերանները կենդանի չեն երգում, որովհետև տեխնիկական խնդիր կա, չկան միկրոֆոններ և դրա պատճառով օգտագործվել է ձայնագրություն: