AM
20 December 2012 - 09:32 AMT

Պատանի հանդիատեսի թատրոնն Ամանորին անդրադառնալու է հայկական հեքիաթի հերոսներին

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը Ամանորին ընդառաջ փոքրիկ հանդիսատեսին կցուցադրի «Ամենաթանկ գանձը» ներկայացումը: Բեմադրության և սցենարի հեղինակն է Արտաշես Շահվերդյանը: «Հեքիաթում հավաքական հերոսներ են՝ հայկական հեքիաթներից, որոնք գանձ են փնտրում»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շահվերդյանը: Ներկայացման մեջ Փանոսը, Նազարը և այլոք փնտրում են գանձը, որն անպայման պետք է կիսվի հերոսների միջև: Ներկայացման գլխավոր նպատակն է ընկերության գաղափարը սերմանել երեխաների մեջ:

Գանձը թաղված է եղևնու տակ, որն էլ Ձմեռ պապի գավազանի հարվածով դառնալու է տոնածառ: