AM
20 Դեկտեմբեր 2012 - 10:50 AMT

Հրանտ Բագրատյանը կառաջադրվի, բայց ոչ որպես ՀԱԿ-ի թեկնածու

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը մտադիր է առաջադրվել նախագահական ընտրություններին: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր դեկտեմբերի 20-ն է։ Բոլորը դիմում են «Ազատություն» կուսակցությանը՝ գալիք համագումարի առնչությամբ։ Համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին` ժամը 12։00, Եզնիկ Կողբացի 69 հասցեում գտնվող խուլ եւ համրերի պալատում։ Մեր դելեգատները հարցնում են օրակարգի մասով (ոմանք գալու են հեռավոր շրջաններից)։ Օրակարգում, այո, կա ինձ որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։ Ուստի բոլոր դելեգատներին խնդրում եմ պարտաճանաչ մասնակցել։ Գտնում եմ, որ առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է։ Միաժամանակ տեղյակ եմ պահում, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես, ի վերջո, կհանեմ թեկնածությունս (եթե առաջադրված լինեմ)։

Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ՀԱԿ կողմից չեմ առաջադրվում։ Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որեւիցե մեկին կաշկանդած չլինելու համար»: