AM
20 December 2012 - 11:39 AMT

«Եվրատեսիլ-2013»-ից հրաժարվել է ևս 10 երկիր

Արդեն մի քանի երկրներ հայտարարել են, որ չեն մասնակցելու «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին: Ինչպես հայտնում է AZE.az-ը, 10 երկիր, այդ թվում Բոսնիա և Հերցոգովինան, Չեխիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Սլովակիան ու Թուրքիան չեն մասնակցի եկող տարվա մրցույթին:

Հիմնական պատճառը տնտեսական է: Հրաժարվել են մասնակցել նաև Հունաստանն ու Կիպրոսը, սակայն պաշտոնապես դեռ չեն հայտարարել: Թուրքիայի պատճառներն այլ են: Անկարան գտնում է, որ քվեարկության պայմաններն անարդար են:

Թուրքական TRT հեռուստաալիքը հայտարարել է, որ հանդիսատեսի ձայների «կշիռի» նվազումն անարդար է, ինչպես նաև այն, որ մրցույթի հիմնադիր երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան ու Իտալիան միանգամից եզրափակչում են հայտնվում: