AM
20 Դեկտեմբեր 2012 - 13:12 AMT

«Դժոխքից վտարվածների» մասին պատմող ֆիլմը` «Մոսկվա» կինոթատրոնում

Դեկտեմբերի 21-ին` ժամը 18:00-ին, արձակագիր, հրապարակախոս Վանուշ Շերմազանյանը և ընկերները սիրով հրավիրում են «Մոսկվա» կինոթատրոն` Վրեժ Պետրոսյանի «Ապրելու առաքելությունը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը:

Չարաբաստիկ «Կոլցո» օպերացիան 180 աստիճանով փոխեց նրանց կյանքը. կարելի է ասել`շրջեց գլխիվայր և տարավ դեպի անհայտություն: Անհայտություն, որովհետև այնտեղից վերադարձ չկար: Նրանք վեցն էին. մահվան դատապարտված բերդաձորցի հայտնի պատանդները, ում կտտանքները սկսվեցին Շուշիի, հետո շարունակվեցին Բաքվի Բաիլովյան, ապա Շուվելյան բանտերում: Այնտեղից վերադարձ չկար, բայց այնուամենայնիվ նրանցից չորսը վերադարձան` Ալյոշա Ավանեսյանը, Գառնիկ Առուստամյանը (Արջ Գագո), Գագիկ Հարությունյանը, Էդուարդ Սաֆարյանը:

Ֆրանսիացի մի լրագրող նրանց մասին լուրը վերնագրել էր` «Դժոխքից վտարվածները»: