AM
20 Դեկտեմբեր 2012 - 14:09 AMT

Հայ կոմպոզիտորական արվեստի 150 տարին` մեկ անթոլոգիայում

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենալու «Հայկական դաշնամուրային ստեղծագործությունների անթոլոգիա» նախագծի շնորհանդեսը` դաշնակահար Արմեն Բաբախանյանի կատարմամբ:

Նախագիծն իրականացվելու է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Այն նախատեսվում է իրականացնել առաջիկա չորս տարիների ընթացքում:

Նախագծի շրջանակում ձայնագրվելու են դաշնամուրային 100-ից ավելի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Անթոլոգիան ներառելու է հայկական կոմպոզիտորական դպրոցի զարգացման 150 տարին: Նախատեսվում է թողարկել 120 անուն ձայնասկավառակ:

Արդեն սկսվել են առաջին կրկնակի ձայնասկավառակի ձայնագրման և արտադրման աշխատանքները, որը նվիրված է Տիգրան Չուխաջյանի և Նիկողայոս Տիգրանյանի գործունեությանը: Ձայնասկավառակում ամփոփվելու է նրանց դասական ստեղծագործությունների ամբողջական ժառանգությունը:

Նախագծի կազմակերպիչն է «ԹԻ ԷՄ փրոդաքշն»-ը: