AM
20 December 2012 - 17:26 AMT

Այս տարի Լուվր է այցելել 10 մլն մարդ

Փարիզի Լուվրն այս տարի ընդունել է այցելուների ռեկորդային քանակություն: Տարեսկզբից թանգարան է այցելել 10 մլն մարդ, ինչը 1 միլիոնով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

«Այս նոր ռեկորդը հաստատում է աշխարհում Լուվրի առաջատար դերը»,-ասվում է մամուլի հաղորդագրությունում:

Սեպտեմբերին թանգարանում բացվել է իսլամին նվիրված բաժին:Այս բաժնում ներառված են մահմեդական աշխարհի մշակույթը ներկայացնող մոտ 18 հազար առարկաներ:

Լուվրի արտասահմանցի հաճախորդների մեծ մասն ամերիկացիներ, բրազիլացիներ և չինացիներ են: Հյուրերի մոտ 50 տոկոսը 30 տարեկանից երիտասարդ են, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: