AM
21 Դեկտեմբեր 2012 - 05:40 AMT

«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանին ու Լևոն Զուրաբյանին կանչել են ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը սկսել է ուսումնասիրել ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի դիմումը, որով վերջիններս պահանջում են բացահայտել ու պատասխանատվության ենթարկել «Ռիչ» սրճարանում ամիսներ առաջ տեղի ունեցած իրենց զրույցը գաղտնալսողներին և ձայնագրությունը հրապարակողներին: «Ժողովուրդ»-ը գրում է, որ պատգամավորներն այսօր հրավիրվել են ՀՔԾ՝ դիմումի վերաբերյալ բացատրություններ ներկայացնելու:

«Հետաքրքիր է՝ տարբեր քաղաքական խաղաքարտեր խառնած այդ գաղտնալսումն իրականացնողն ու տարածողը կհայտնաբերվի, թե հերթական անգամ կկոծկվի հանցանքը: Ամեն դեպքում, պետք է փաստել, որ գաղտնալսման հրապարակումը մեր երկրի կարևորագույն հարցերից շեղեց հանրության ուշադրությունը: Գուցե դրա համա՞ր էր մտածված այդ ամենը»,-եզրափակում է թերթը: