AM
21 December 2012 - 06:57 AMT

Վան Գոգի նամակը վաճառվել է 280 հազար դոլարով

Վինսենթ Վան Գոգի անձնական նամակը վաճառվել է ԱՄՆ-ում` Profiles in history աճուրդային տան կողմից 280 հազար դոլարով` դառնալով աճուրդի ամենաթանկարժեք լոտը: Նամակը գրվել է 1890թ` հոլանդացի մեծ նկարչի մահից 7 ամիս առաջ:

4 էջանոց նամակը հասցեագրված է ընկերներին` Ժոզե և Մարի Ժինոներին, ովքեր Առլում սրճարանի տերեր էին, որի մշտական այցելուն էր նկարիչը կյանքի վերջին տարիներին:

Նկարիչը տեղափոխվել է Առլ, երբ արդեն ծանր հիվանդ էր և ուներ հոգեկան խանգարում: