AM
21 Դեկտեմբեր 2012 - 06:55 AMT

Հրատարակվել է «Հայոց հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի» գիրքը

Լույս է տեսել «Հայոց հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի» գրքի 8-րդ հատորը: Այն կազմել և հրատարակության է պատրաստել Վահե Սարգսյանը, մատենաշարի հիմնադիր-հրատարակիչն է «Միտք» վերլուծական կենտրոնը:

Ժողովածուն ամփոփում է Հայաստանի հյուսիսային գավառների մասին տարբեր տեղեկություններ: Այդ գավառներն այսօր ամբողջովին կամ մեծամասամբ ներառված են ներկա Վրաստանի կազմում: Ըստ հեղինակի, վերջիններիս պատմական անցյալի և քաղաքական ներկայի մասին ճշգրիտ և միջազգային իրավական նորմերի լույսի ներքո լուսաբանումն ուղղորդում է Վրաստանի հետ ներկայում և ապագայում հարաբերությունների կառուցման գործընթացում և տալիս շատ հարցերի պատասխաններ:

Այն լինելու է շարունակական: