Դեկտեմբերի 23-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում տեղի կունենա համերգ, որի նպատակն է աջակցել գյուղի բնակիչներին, որոնք կտրականապես դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը:
Համերգին կմասնակցեն «Խազեր» երգչախումբը Անի Նավասարդյանի գլխավորությամբ, դաշնակահար Շողակաթ Վարդանյանը, երգիչներ Անի Օհանյանը և Արամ Ավետիսյանը, դուդուկահար Գեորգի Մինասյանը, պարող Ստեփան Թորոյանը:
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցան հանրային լսումներ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ, որին գետահովիտցիները դեմ արտահայտվեցին:






