«Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագիրը 2013 թ-ից կընդգրկի նաև Հայաստանի մարզերը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
Փոխնախարարի խոսքով` այն իրականացվել է միայն Երևանում, և դժվար էր ներգրավել մարզերի երեխաներին, դրա համար էլ կայացվել է նման որոշում:
«Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագիրն ունի ոչ միայն համերգային բնույթ: Երեխաներին ներկայացվում են երաժշտական գործիքները, համերգավարը պատմում է գգործառույթների մասին, երեխաները փորձում են նվագել:
Այն ընդգրկված է ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի նիստում հավանության արժանացած մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրում: