AM
21 December 2012 - 15:52 AMT

«Մոսկովյան վիրտուոզների» և Միշել Լեգրանի համատեղ ելույթները գալիք տարի Երևանում չե°ն կայանա

Հայկական ծագմամբ աշխարհահռչակ կոմպոզիտոր և երաժիշտ Միշել Լեգրանը հաջորդ տարի պատրաստվում է համերգ տալ Երևանում: Դոնի Ռոստովի շրջագայության ժամանակ նա ասել է, որ չի բացառվում, որ համերգի ժամանակ ելույթ կունենան «Մոսկովյան վիրտուոզները»:

«Մոսկովյան վիրտուոզների» և Միշել Լեգրանի մենեջմենտի միջև 2013-ին Հայաստանում համատեղ համերգի վերաբերյալ պաշտոնական բանակցություններ չեն տարվում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է նվագախմբի դիրիժոր Եվգենի Ստոդուշնին: