AM
19 February 2003 - 21:28 AMT

ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՓԱԿՈՒՄԻՑ ԱՌԱՋ ԺԱՄԸ 20:00-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 59,1 ՏՈԿՈՍԸ

Ընտրատեղամասերի փակումից առաջ ժամը 20:00-ին Հայաստանի նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների 59,1 տոկոսը: Այդ մասին հայտնել է Հայաստանի ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը: Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների, տեղական ժամանակով 19:30 դրությամբ Հայաստանում նախագահական ընտրություններին մասնակցել է ամբողջ ընտրազանգվածի 53 տոկոսը կամ 1 216 503 մարդ: Երեւանում քվեարկողները կազմել են 55,5 տոկոս կամ 410 141 ընտրող, Արագածոտնում` 59,9 տոկոս, Արմավիրում` 62,3 տոկոս, Գեղարքունիքում` 62,3 տոկոս, Լոռիում` 54,8 տոկոս, Կոտայքում` 58 տոկոս, Շիրակում` 52,1 տոկոս, Սյունիքում` 69,8 տոկոս, Տավուշում` 68,8 տոկոս: Ամենաբարձր ցուցանիշը դիտվում է Սյունիքում, որտեղ քվեարկել է ընտրողների մոտ 70 տոկոսը: Ժամը 18:00 դրությամբ արտասահմանում, բացի ԱՄՆ-ից եւ Կանադայից, ընտրություններին մասնակցել է 3764 ընտրող: