Հռչակավոր հայ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի 100-ամյակի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է հուշարձանի լավագույն նախագծի մրցույթ, որը կկանգնեցվի Մոսկվայում: Ինչպես հաղորդել են Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունում, մրցույթին կարող են մասնակցել քանդակագործներ ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ` Ռուսաստանից: Նշենք, որ օրերս Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը պատրաստակամություն է հայտնել օգնելու հուշարձանի արժանի տեղի ընտրության եւ պատվանդանի կառուցման գործում: