Մոսկվայում լույս է տեսել «Հայեր» գիրքը, որը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի «Ազգեր և մշակույթներ» շարքի 19-րդ գիրքն է: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում: Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ողջույնի խոսքում նշեց, որ գիրքը հրատարակվել է Ռուսաստանում, սակյան ռուս գիտնականների հետ աշխատել են նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետները: Ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշեց, որ գիրքը բաղկացած է 650 էջից և ներկայացնում է հայ ժողովրդի պատմությունը: Գրքի 11 գլուխներում ներկայացված է են Հայաստանի բնաշխարհը,պատմաազգագրական նկարագիրը, ավանդույթները, արհեստները, կենցաղը և այլն: Գիրքը հրատարակվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի աջակցությամբ, որի նախագահ Լևոն Սարգսյանին Ռադիկ Մարտիրոսյանը պարգևատրեց Հովսեփ Օրբելի հուշադրամով:
«Հայեր» գիրքը լույս է տեսել 1000 օրինակով՝ հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ: Գրքի վրա աշխատել է 50 հեղինակ, որոնցից 30-ը հայեր են: Գրքում օգտագործվել են 380 լուսանկար, գծագրեր և քարտեզներ:






