AM
24 Դեկտեմբեր 2012 - 09:09 AMT

Հովհաննես Սահակյան. ՀԱԿ-ը մսխեց ժողովրդի քվեն

2012-ի ամենագլխավոր քաղաքական իրադարձությունը ըստ ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանի՝ ԱԺ ընտրություններն էին: Հովհաննես Սահակյանը կարծում է, որ դրանք կայացած էին և նույն կերպով էլ կընթանան նախագահական ընտրությունները. «2013 թվականի ընտրությունները մրցակցային են լինելու, մենք ամեն ինչ անելու ենք արդար ընտրությունների անցկացման համար»,-ասաց նա այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

ՀԱԿ թեկնածուին ՀՀԿ-ական պատգամավորը չցանկացավ անդրադառնալ.«ՀԱԿ-ի ներսում անջատումն ակնհայտ է: Ես չեմ ցանկանում որևէ տեսակետ հայտնել ՀԱԿ թեկնածուի դիրքորոշման մասին»: «ՀԱԿ-ը մսխեց ժողովրդի քվեն»,- եզրափակեց նա: