AM
24 Դեկտեմբեր 2012 - 09:18 AMT

Ռազմական փորձագետ. 2012-ին Բաքվում որոշ տաք գլուխներ սառեցին

2012թ.-ին Հայաստանն ամրապնդեց իր ռազմական ներուժը: Դրա վառ ապացույցն էր այն, որ նոր զինատեսակները՝ օպերատիվ տակտիկական հրթիռները, անցան Ստեփանակերտի հրապարակով: Դա խորհրդանշական էր և ազդակ ուղղված հակառակորդին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ ամփոփելով 2012թ.-ի ռազմաքաղաքական տարին: «Սա նկատեցին նաև Ադրբեջանում և ֆիքսեցին հայկական ներուժը: Բաքվում սառեցին որոշ տաք գլուխներ»,- ասաց ռազմական փորձագետն ու ավելացրեց. «Այս տարի տեղի ունեցան երկու զորավարժություններ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի տարածքում և զորավարժություններ ԼՂՀ-ում»,-ասաց Դավիթ Ջամալյանը:

Ըստ փորձագետի՝ զորավարժությունների սցենարը այնպես էր մշակված, որ հայկական ուժերը կարողանան հետ մղել հակառակորդի գրոհը, հարձակումը և պատերազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք՝ հայկական սահմանները անհրաժեշտության դեպքում հասցնելով մինչև Քուռ գետը: «Բանակը կենդանի օրգանիզմ է, չի կարելի բավարարվել ձեռք բերածով և պետք է անընդհատ կատարելագործել կարգապահությունը զինված ուժերում»,-եզրափակեց նա: