AM
24 June 2005 - 03:05 AMT

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ ՌՈՒՄԲԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳԻ ՀԵՂԻՆԱԿԸ

Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է երեկվա հեռախոսային խուլիգանը: Հիշեցնենք, որ նախօրեին տեղական ժամանակով 14:05-ին Հայաստանի վարչապետի ընդունարանում ահազանգ էր հնչել, թե կառավարության շենքում իբր ռումբ է տեղադրված: Արտակարգ իրավիճակների վարչության ջոկատները համապատասխան միջոցառումներից հետո եկել են այն եզրակացության, որ ահազանգը կեղծ էր եղել: Չարագործը նախկինում «երկու անգամ դատված, անհավասարակշռված անձ է», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: