AM
24 Դեկտեմբեր 2012 - 16:34 AMT

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԱԿ-ին իր թեկնածությունը պաշտպանելու համար

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչներին՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ:

ՌԱԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին հայտնել են կուսակցության Հանրապետական վարչության ընդլայնված նիստում օրերս կայացրած որոշման՝ առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու և ընտրությունների ընթացքում նրան սատարելու մասին: ՌԱԿ ներկայացուցիչները տեղեկացրել են Նախագահին, որ կուսակցության վարչությունը, լիազորված լինելով, այդ մասին նաև հայտարարություն է տարածել Հայաստանում և Սփյուռքում գործող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմինների անունից:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռամկավար ազատական կուսակցությանը՝ վստահության և առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը պաշտպանելու համար, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: