Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ` դեկտեմբերի 26-ին` ժամը 14:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կազմակերպվում է հատուկ ստեղծագործական ծրագիր երեխաների համար: Ծրագիրը վարելու են Ձմեռ Պապն ու Ձյունանուշը` օգնելով երեխաներին ստեղծել ամանորյա զարդարանքներ:
Բաժանվելով տարիքային խմբերի` երեխաները կաշխատեն տարբեր հանձնարարությունների շուրջ, իսկ ծրագրի վերջում երեխաների աշխատանքներով կզարդարվի Գաֆէսճեանի Այցելուների կենտրոնում տեղադրված տոնածառը:






