ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2004 թվականի Green Card (պաշտոնական անվանումն է DV-2005) վիճակախաղի արդյունքները: Վիճակախաղի սահմանված չափանիշներին համապատասխանող են ճանաչվել ԱՄՆ-ում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունք ստանալու 5,9 մլն դիմում այլ պետությունների քաղաքացիներից: Օնլայն-հարցաթերթիկները լրացվել են 2003 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը: Հաղթող են ճանաչվել 55 հազար մարդ, մասնավորապես` Հայաստանի շուրջ 1 հազար քաղաքացիներ, 235 Ադրբեջանի քաղաքացի, 375 Վրաստանի քաղաքացի, 5,36 հազար հոգի Ուկրաինայից, 925 հոգի Բելառուսից, 383-ը` Մոլդովայից, 1,55 հազար Ուզբեկստանից, 296` Ղազախստանից, 26` Ղրղզստանից, 83` Տաջիկստանից, 78` Թուրքմենստանից, 1,1 հազար Լիտվայից, 158` Լատվիայից, 64` Էստոնիայից, 384` Ֆրանսիայից, 1,27` Գերմանիայից, 1,8 հազար` Թուրքիայից, 6,6 հազար` Եթոֆպիայից, 22` Աֆղանստանից, 373` Ճապոնիայից, 116` Իսրայելից, 820` Իրանից, 1 քաղաքացի Հյուսիսային Կորեայից: Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Հնդկաստանի, Մեքսիկայի, Հարավային Կորեայի եւ եւս ութ պետությունների քաղաքացիներ իրավունք չունեին մասնակցելու վիճակախաղին: