2012 թվականը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի համար ավելի հաջողված է, քան անցած տարին: Այն բուհի համար եղել է բեղմնավոր, բազմաթիվ ձեռքբերումներով լի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Նրա խոսքով` կարևորագույն ձեռքբերումներից մեկը Ռոման Բալայանի բարձրագույն կուրսերն են, բազմաթիվ վարպետության դասերը և միջազգային համագործակցության նոր եզրերը: Այս տարի Բալայանի կուրսերին դիմել է 45 մարդ, որոնցից ընտրվել է 10-ը: Ընդունվողներից 3-ը կսովորեն ֆակուլտատիվ, և առաջին քննաշրջանը հաջող ավարտելով կշարունակեն իրենց ուսումը:Բուհում ամենաշատ պահանջված բաժիններն են եղել դերասանականը և ռեժիսուրան, իսկ ամենաքիչ մրցույթը եղել է դրամատուրգիայի և տեսական բաժիններում:
Բացի այս, ըստ Մազմանյանի, բուհը հարստացել է տեխնիկայով, ձայնագրման ստուդիայով: