AM
26 Դեկտեմբեր 2012 - 13:28 AMT

Ապագա հնարավոր նախագահի երեք անուն արդեն հայտնի է

Գալիք նախագահական ընտրություններում թեկնածության առաջադրման համար այս պահին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել երեքը՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը և անկուսակցական Մհեր Հայրապետյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Ինչպես արդեն հայտնի է՝ 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումների ժամկետը մեկնարկել է դեկտեմբերի 25-ին և կավարտվի հունվարի 4-ին: