Ուիթնի Հյուսթոնին սպանել են: Այդ մասին հաղորդում է Radar News կայքը: Մասնավոր դետեկտիվ Փոլ Հյուբլի խոսքով, ով անցկացրել է երգչուհու մահվան անկախ հետաքննություն, այդ հանցագործության հետևում կարող են կանգնած լինել թմրամիջոցների ազդեցիկ վաճառողներ, որոնց Հյուսթոնը պարտք է եղել: Դետեկտիվն իր հետաքննության արդյունքները հանձնել է ՀԴԲ-ին:
Հետաքննության ընթացքում նա պարզել է, որ Հյուսթոնի մահվան նախօրեին նրան բերել են կոկաին, իսկ հետո նա բողոքել է դիլերների սպառնալիքներից, որոնց պարտք է եղել մեկուկես միլիոն դոլար: Դետեկտիվը պնդում է, որ մահվանից հետո երգչուհու մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները վկայում են նրան ծեծի ենթարկելու մասին, իսկ երկու հավանական մարդասպաններին նկարահանել են հոսպիտալում տեսահսկողության խցիկները, հաղորդում է Lenta.ru-ն: