AM
27 Դեկտեմբեր 2012 - 09:14 AMT

Ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանն ազատ կարձակվի

Դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած համաներման մասին օրենքը տարածվում է նաև «Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախալյանի վրա: Ջավախահայ քաղաքական գործչի փաստաբան Ստեփան Ոսկանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Չախալյանի ազատ արձակման հավանականությունը:

«Նման տեղեկության ես ևս տիրապետում եմ: Վահագն Չախալյանը մինչ հունվարի 1-ն, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվի, բայց տեղեկությունը դեռ պաշտոնական չէ», – ասաց Ստեփան Ոսկանյանը: