ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի ղեկավարությամբ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի շարունակման հետագա հնարավորություններին, իրականացման մեխանիզմներին, ՀԲ-ից բացի, այլ դոնորների ներգրավմամբ ծրագրի ֆինանսավորման դիվերսիֆիկացիային վերաբերող և այլ հարցեր: Ներկայումս իրականացվում է ծրագրի երրորդ փուլը, որը կավարտվի 2014թ. հունիսին:
Հանդիպման ընթացքում բարձրացվեց նաև զարգացման հաջորդ ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նշված հարցերը և ՀԲ-ի առաջարկությունները քննարկել նաև շահագրգիռ այլ մարմինների հետ:
Ի. Դրաբեկը փոխվարչապետին ներկայացրեց նաև հոկտեմբերի 24-25-ին Երևանում անցկացված «Հայաստանի ու Մոլդովայի սոցիալական ներդրումների հիմնադրամների զարգացման հեռանկարները» խորագրով համաժողովի արդյունքները:
Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի նշանակությունը` սոցիալական ենթակառուցվածքների և տարածքների համաչափ զարգացման առումով` երկուստեք ակնկալելով նման արդյունավետ համագործակցություն առաջիկա տարիներին ևս:






