Տեղական ժամանակով ժամը 13:35 դրությամբ Հայաստանում նախագահական ընտրություններին մասնակցել է 573 485 մարդ, որը կազմում է հանրապետության ընտրազանգվածի 25տոկոսը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ միայն Երեւանում քվեարկել է 161 298 մարդ, որը կազմում է ամբողջ ընտրազանգվածի 21,8 տոկոսը: Նրա խոսքերով` շրջանային ընտրական հանձնաժողովների ճշգրտված տվյալների համաձայն, առավոտյան ժամը 11 ընտրություններին մասնակցել է 136 626 ընտրող, որը կազմում է Հայաստանի ամբողջ ընտրազանգվածի 6 տոկոսը: Ինչպես նշել է ԿԸՀ ղեկավարը, ընտրատեղամասերից ահազանգեր են ստացվում նաեւ խախտումների մասին, որոնց արագ արձագանքում են ԿԸՀ-ի անդամները: Այդ ամենի մասին մանրամասն կտեղեկացվի ավելի ուշ: