AM
27 Դեկտեմբեր 2012 - 10:26 AMT

Վարչապետը մաղթում է, որ 2013 թվականն ավելի հաջող տարի լինի մեր ժողովրդի համար

Դեկտեմբերի 27-ին կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է ներկաներին. «Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ` 2012 թվականի մեր համատեղ աշխատանքի համար։ Ծանր տարի էր, լարված աշխատանք էր, բայց արդյունքները, որոնք այսօր արձանագրում ենք, վկայում են, որ մենք մեր նպատակներին հասել ենք և՛ քաղաքական դաշտում` անցկացնելով խորհրդարանի ընտրություններ, և՛ տնտեսական ոլորտում։ Այն հիմնական ցուցանիշները, որ մեր առջև դրված էին, այն ավելի բարձր ցուցանիշները, որ մենք ստացանք որպես հանձնարարական ՀՀ նախագահի կողմից, բոլորը ձեզ հետ միասին ի կատար ենք ածել։ Ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ 2013 թվականն ավելի հաջող տարի լինի բոլորիս և մեր ժողովրդի համար»։