Դեկտեմբերի 22-ին Բրուսելում տեղի է ունեցել Սուրբ ծննդյան ամենանամյա համերգը, որին մասնակցել է նաև երիտասարդ բելգիաբնակ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը:
Ինչպես Բելգիայից PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ջութակահարի հայրը` Սամվել Ավանեսյանը, համերգը տեղի է ունեցել թագավորական պալատում, Բրյուսելի ազգային նվագախմբի հետ: Հրաչյան նվագել է Դվորժակի նվագախմբի և ջութակի համար գրված «Ռոմանսը» թագավորի ամենամյա բարեմաղթանքից հետո: Թագավորն անձամբ է խնդրել Հրաչյային ելույթ ունենալ իրենից հետո:
Համերգը ղեկավարել է անգլիացի աշխարհահռչակ դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն- Գրինը, որը 2011 թ-ին և այս տարի ելույթ է ունեցել նաև Երևանում:
Նա շատ է Հրաչյայի հետ տարբեր երկրներում ելույթ ունենում ու երբ որ ջութակահար մենակատարի կարիք է ունենում, առաջինը դիմում է հայ երաժիշտին: Սավել Ավանեսյանը նշեց, որ համերգին թագավորական ընտանիքից և կառավարության անդամներից բացի մյուսների մուտքն արգելված էր: