AM
19 February 2003 - 16:04 AMT

ԵՐԵՎԱՆԻ 774 ԲՆԱԿԻՉՆԵՐ ԱՐԴԵՆ ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ ԻՐԵՆՑ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երեւանի 774 բնակիչներ արդեն դիմել են առաջին ատյանի դատարաններ իրենց ընտրական իրավունքը վերականգնելու համար: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունում, ժամը 13:20-ի դրությամբ առավել թվով` 180 հայտարարություն է ստացվել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարանում: Նվազագույն թվով` 28 հայտարարություն է ստացվել Ավան եւ Նոր Նորք համայնքների դատարանում: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան է դիմել 150 քաղաքացի, Շենգավիթի դատարան` 160, իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան` 175 քաղաքացի: Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատարանը ստացել է 81 հայտարարություն: