AM
19 February 2003 - 15:53 AMT

ԿԸՀ-Ն ՀԵՐՔԵԼ Է ԴԱՎԻԹԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՍՏՈՐԱԳԻՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հաստատում մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքում չստորագրված քվեաթերթիկների առկայության մասին ՀՀ նախագահի թեկնածուներից մեկի հայտարարության իսկությունը: ՀՀ ԿԸՀ մամլո քարտուղար Լիլիթ Սեդրակյանի խոսքերով, ԿԸՀ-ն ստուգել է տվյալ տեղեկատվությունը եւ պաշտոնապես հայտարարում է, որ այն չի համապատասխանում իրականությանը: Բացի այդ, Լիլիթ Սեդրակյանն ընդգծել է, որ հայտարարության անճշտության մեջ կարող են հավաստիանալ ինչպես ԶԼՄ-ների ներկայացուցիչները, այնպես էլ հավատարմագրված միջազգային եւ տեղական դիտորդները, որոնք ԿԸՀ-ի տվյալներով արդեն աշխատում են այդ ուղղությամբ: