AM
8 Հունվար 2013 - 07:14 AMT

ՀԿԿ. Երկրում գործող այս մարդակեր համակարգը պետք է հիմնովին փոխել

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն առաջարկում է հիմնովին վերանայել երկրի սահմանադրությունը: Այս մասին ասված է կուսակցության ծրագրում:

«Բավական է քսերոքսատիպ սահմանադրությամբ ղեկավարվել և այն փորձաքննության ուղարկել Վենետիկներ: Անհրաժեշտ է մշակել հիմնական օրենք, որ բխի Հայաստանի իրականությունից:

Երկրում գործող այս մարդակեր համակարգը հիմնովին փոխել և անցնել պետական կառավարման ուժեղացմանը:

Կադրերի ճիշտ ընտրության և նրանց պատասխանատվության բարձրացման միջոցով երկրում վերջ տալ կոռուպցիային, կաշառակերությանը, հովանավորչությանը և առանձին կլանների ստեղծմանը:

Ազգային ժողովի և պատգամավորների հեղինակության, նրանց պատասխանատվության բարձրացման և բեղմնավոր աշխատանք ծավալելու նպատակով ԱԺ-ում քննարկման ներկայացնել օրենք պատգամավորի ետ կանչման և նրա անձեռնմխելիության վերացման մասին: Թե չէ ժողովուրդը դարձել է միայն ընտրող և մեծ ջանքեր են պետք պատգամավորին հանդիպելու համար:

Օրենքի առջև հավասար պատասխանատու են բոլորը անկախ գրաված դիրքից և ունեցած ֆինանսական միջոցներից»,- ասված է կուսակցության ծրագրում: