AM
8 January 2013 - 11:38 AMT

Բրեդ Փիթը կարող է հանդես գալ Պոնտացի Պիղատոսի դերում

Բրեդ Փիթը կարող է ստանալ Պոնտացի Պիղատոսի դերը էպիկական ֆիլմում, որի սցենարը Warner Bros.-ը Վերա Բլազիից ձեռք է բերել անցած ամառվա վերջին, հաղորդում է kinomania.ru-ն: Ֆիլմը դասվում է աստվածաշնչյան թեմայով պլանավորվող նախագծերի շարքին, որոնց թվում են Հիսուս Քրիստոսի պատմությունը Փոլ Վերհովենից, Աբելի և Կայենի մասին պատմությունը Ուիլ Սմիթից և Դարեն Արոնոֆսկու «Նոյը»:

Ֆիլմը ցույց կտա Պոնտացի Պիղատոսի ճանապարհը հասարակ ռազմիկից մինչև սառնարյուն քաղաքական խաբեբա, Հրեաստանի վերափոխումը կրոնական ատելության օջախի և հռոմեացի կառավարչի դերը Հիսուս Քրիստոսի ճակատագրում:

Նույնիսկ եթե Փիթը հանդես չգա այս դերում, այս տարի նրան կարելի է տեսնել ևս երեք՝ «Աշխարհների պատերազմ Z», «12 տարվա ստրկություն» և Ռիդլի Սքոթի «Խորհրդականը» ֆիլմերում: