AM
8 January 2013 - 13:38 AMT

Հետաքննություն. Էմի Ուայնհաուսի մահվան պատճառը ալկոհոլային թունավորումն է եղել

Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի մահվան պատճառը ալկոհոլային թունավորումն է եղել: Այդ մասին են վկայում նրա մահվան պատճառների երկրորդ հետաքննության արդյունքները:

Ալկոհոլի պարունակությունը նրա արյան մեջ ավելի քան 5 անգամ գերազանցել է վարորդների համար թույլատրելի սահմանը:

2011թ. հուլիսի 23-ին երգչուհին մահացած հայտնաբերվեց Լոնդոի հյուսիսում գտնվող իր տանը: Նա 27 տարեկան էր:

Մի քանի տարի նա բուժվել է ալկոհոլիզմից ու թմրամոլությունից, հայտնում է ВВС-ն:

Նոր հետաքննությունն անց է կացվել նախոր հետաքննության ոչ բավարար որակավորման պատճառով: