«Չորրորդ ինքնիշխանություն»-ը այսօրվա համարում անդրադարձել է առաջիկա նախագահական ընտրություններում դիտորդական առաքելությանը: Թերթը գրում է.«Դեկտեմբերի 19-ին ավարտվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացված վերջնաժամկետը, որի ընթացքում այս տարվա փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում ԺՀՄԻԳ- դիտորդ լինել ցանկացողները կարող էին ներկայացնել իրենց փաստաթղթերը: Հունվարի առաջին տասն օրվա ընթացքում, այսինքն` մոտ օրերս, Հայաստան պետք է ժամանի դիտորդների առաջին խումբը: Ընդհանուր աշխատանքը պետք է տևի մոտավորապես 8 շաբաթ: Թերթի հիշեցմամբ` ԺՀՄԻԳ-ի կողմից րնտրությանները դիտարկում են երկու տեսակի դիտորդներ` կարճաժամկետ և երկարաժամկետ: Ընտրություններից շաբաթներ առաջ ժամանում են երկարաժամկետ դիտորդներր, իսկ արդեն ընտրությունների շեմին` կարճաժամկետ դիտորդներր: Նախրնտրական շրջանի մեկնարկից առաջ ԺՀՄԻԳ-ը ներկայացնելու է իրավիճակը գնահատող գեկույցը, նախընտրական շրջանում` մի քանի միջանկյալ զեկույցներ, իսկ ընտրությունների ավարտից մոտ երկու ամիս անց` վերջնական գեկույցը: Առայժմ չի նշվում, թե ով է ղեկավարելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը»:






