AM
9 Հունվար 2013 - 06:20 AMT

Հանդիպում՝ քանդակագործ Միքայել Օհանջանյանի հետ

Այսօր Բյուրոկրատ գրախանութում տեղի կունենա հանդիպում Ֆլորենցիայում բնակվող հայազգի քանդակագործ Միքայել Օհանջանյանի հետ։

Հանդիպման ժամանակ տեղի կունենա Օհանջանյանի վերջին տարիների ստեղծագործությունների պրոեկցիա, որի ընթացքում արվեստագետը կվերլուծի իր դիրքորոշումը ժամանակակից քանդակի մասին, նրա հասարակական դերն ու կարևորությունը:

Նշենք, որ Միքայել Օհանջանյանը ծնվել է 1976 թ. Երևանում։ Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի Ուսւմնարանն ու Գեղարվեստի Պետական Ակադեմյան ավարտելուց հետո մեկնել է Ֆլորենցիա:Ավարտել է Ֆլորենցիայի Գեղեցիկ Արվեստների Ակադեմիան։ Մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների: Premio Targetti (Իտալիա) միջազգային մրցույթների առաջին մրցանակակիր է: