AM
9 January 2013 - 06:59 AMT

Այսօր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

Այսօր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է:

Նա ծնվել է Թբիլիսիում, սովորել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում: Փարաջանովի ամենահայտնի ֆիլմը «Նռան գույնն» է: Այն պատմում է Սայաթ-Նովայի կյանքի մասին:

1973 թվականին Փարաջանովը 5 տարի ազատազրկման է դատապարտվել: Նրան մեղադրել են արվամոլության մեջ։

Բազմաթիվ հայտնի արվեստագետներ դատապարտել են Փարաջանովին բանտում պահելու փաստը: Բանտում նա անցկացրել է 4 տարի:

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարահանեց ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» վավերագրական ֆիլմում։

Փարաջանովը մահացել է 1990 թվականին՝ քաղցկեղից :

1991 թ-ից Երևանում գործում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները և մանրանկարները: