Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 60 մլն դրամ։
Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝ • սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ, • միակողմանի ծնողազուրկ ուսանող, • երրորդ խմբի հաշմանդամ ուսանող, • հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող, • տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող, • հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող, • պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 1-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում:






