ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հարավամերիկյան համերգներից գոյացած հասույթից 150 հազար ԱՄՆ դոլար է հատկացվել տեղի գործող հայկական բազմաթիվ վարժարանների, մշակութային և հասարակական ծրագրերի, ուսուցիչների և անհատների, որոնք հայկական մշակույթ և երգ-երաժշտություն են տարածել տարիներ շարունակ:
ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի լրատվական ծառայությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ ԳՈՀԱՐ-ն, անդրադառնալով Սիրիայում տիրող ճգնաժամին, տոնական օրերին հարավամերիկյան համերգային շրջագայությունից 50 հազար ԱՄՆ դոլար է նվիրում սիրիահայ կարիքավոր ընտանիքներին, որպեսզի «շարունակեն իրենց տարիների հայապահպանման երթը այս տագնապալի օրերին»: