AM
10 January 2013 - 09:44 AMT

Քրիստոֆեր Նոլանը կփոխարինի Սփիլբերգին ֆանտաստիկ ֆիլմի ռեժիսորի դերում

Այսօր հայտնի է դարձել, որ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի հաջորդ ֆիլմը կարող է դառնալ «Միջաստղայինը» (Interstellar) ֆանտաստիկ ժապավենը, եղբոր՝ Ջոնաթան Նոլանի սցենարով: Այդ մասին հայտնում է The Hollywood Reporter պարբերականը, մի շարք անհայտ աղբյուրների վրա հղումով:

Ֆիլմը լինելու է մի շումբ հետազոտողների մասին, որոնք տիեզերական պորտալի միջոցով անցնում են այլ ժամանակներ ու աշխարհներ, հայտնում է Լենտա.ռու-ն:

Ավելի վաղ, ասվում էր, որ «Interstellar»-ի ռեժիսորը կարող էր լինել Սթիվեն Սփիլբերգը: Դեռ հայտնի չէ, արդյոք նրա թեկնածությունը որպես ռեժիսորի դեռ քննարկվում է: