AM
10 Հունվար 2013 - 11:43 AMT

Թուրքմենստանի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ նախագահի ախատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել դեսպան Սերդարովի շուրջ եռամյա գործունեությունը, ընդգծելով, որ այդ ընթացքում իրականացվել են բարձր մակարդակի փոխայցելություններ, երկկողմ տնտեսական հարաբերությունները երկու բարեկամ երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակին բարձրացնելու և համագործակցությունը մի շարք ոլորտներում խորացնելու ուղղությամբ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց իրագործման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները կան:

Նախագահը հաջողություններ է մաղթել Աթա Սերդարովին՝ հետագա աշխատանքում: