77 տարեկան հասակում մահացել է շվեյցարական Մոնտրե քաղաքում անվանի ջազային փառատոնի հիմնադիր Կլոդ Նոբսը: Այդ մասին այսօր հաղորդել են տեղի ԶԼՄ-ները:
Դեկտեմբերի 24-ին դահուկներով սահելու ժամանակ Նոբսի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Եվրոպայի ամենանշանակալի երաժշտական իրադարձություններից մեկի հիմնադիրը գտնվել է կոմայի մեջ: