AM
19 February 2003 - 12:01 AMT

ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԸ 8-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐՏԵՂ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՑՎԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Այսօր Հայաստանում, որտեղ տեղի են ունենում նախագահական ընտրություններ, առավոտյան ժամը 8-ին բացվել են առանց բացառության բոլոր ընտրատարածքները: Ինչպես Հայաստանի հանրային հեռուստատեսությանը հաղորդել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը, քվեարկության առաջին ժամերն անցնում են նորմալ եւ առանց էքսցեսերի: Ոչ մի տեղ չի գրանցվել ընտրատարածքների բացման ուշացում: ԿԸՀ նախագահը նշել է նաեւ կապի առկայությունը հանրապետության բոլոր մարզերի հետ: Այն բնակավայրերը, որտեղ կապը բացակայում էր, ապահովվել են ռադիոհեռախոսներով: