AM
11 January 2013 - 08:20 AMT

Բոուիի նոր ալբոմը, դեռ լույս չտեսած, արդեն գլխավորել է iTunes չարթը

iTunes օնլայն խանութում Դևիդ Բոուիի The Next Day ալբոմն արդեն հասանելի է նախնական պատվերի համար: Այն կթողարկվի միայն մարտի 11-ին, հայտնում է Lenta.ru-ն՝ Gigiwse-ի վրա հղումով:

Ավելի վաղ ալբոմի առաջին երգը՝ Where Are We Now?, մի քանի ժամում գլխավորել է iTunes երգերի չարթը: Մինչդեռ, ինչպես հայտնում է NME-ն, երգը չի կարող գլխավորել պաշտոնական բրիտանական հիթ-շքերթը, քանի որ այն դեռ չի ճանաչվել ինքնուրույն սինգլ:

Իսկ ալբոմի պրոդյուսեր Թոնի Վիսկոնտին հայտարարել է, որ զարմացած է առաջին երգի ընտրությամբ: Ըստ նրա, երգիչը պետք է վերադառնար «աղմուկով», ոչ թե այս «դանդաղ, թեկուզ և գեղեցիկ բալլադով»: Նա նաև հերքել է լուրերն այն մասին, թե Բոուին 10 տարի չէր զբաղվում երաժշտությամբ վատ ինքնազգացողության պատճառով, պրոդյուսերի խոսքով, «Բոուին շատ առողջ մարդ է»: