Այսօրվա Հայաստանի նախագահական ընտրությունների լուսաբանման համար ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրվել է 45 օտարերկրյա լրագրող: Ընտրությունների ընթացքը կլուսաբանեն Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի լրագրողներ, որոնք ներկայացնում են այնպիսի հայտնի ԶԼՄ-ներ, ինչպիսիք են «BBC»-ն, «Deutsche Welle»-ն, «France-press»-ը, «Ռոսիյսկիե վեստի»-ն եւ այլն: