AM
19 February 2003 - 11:52 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎԵԼԻ ՔԱՆ 20 ՀԱԶԱՐ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Փետրվարի 19-ին Հայաստանում նախագահական ընտրություններին մասնակցելու համար ընտրացուցակներում ընդգրկվել է արտերկրում գտնվող ավելի քան 20 հազար ՀՀ քաղաքացի: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, ընտրատարածքներ են բացվել աշխարհի 34 քաղաքներում, այդ թվում 2-ական Մոսկվայում եւ Լոս Անջելեսում: Համաձայն աղբյուրի, ընտրատարածքներ բացվել են այն քաղաքներում, որտեղ կան հայկական դիվանագիտական ներկայացուցչություններ եւ հյուպատոսական հաստատություններ: