Ներկայիս ընտրությունները ամենաանորոշն են Հայաստանի պատմության մեջ: Այդ մասին այսօր քվեարկությանը մասնակցելուց հետո հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը` խուսափելով այսօր Հայաստանում սկսված նախագահական ընտրությունների հնարավոր արդյունքների կանխատեսումներից: Ընդ որում, նա հայտարարել է հաղթող թեկնածուին շնորհավորելու իր պատրաստակամության մասին, եթե նա ընտրվի ազնիվ եւ արդար պայքարում: Թեկնածուն նշել է, որ դեռեւս չունի տեղեկություններ ընտրությունների ընթացքում որեւէ խախտումների մասին: