Հոլիվուդում արտասահմանյան մամուլի ասոցիացիայի (HFPA) կարծիքով տարվա լավագույն ֆիլմ է դարձել «Արգո գործողություն» թրիլերը, իսկ նրա ստեղծող Բեն Աֆլեքն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի որպես լավագույն ռեժիսոր:
Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի համանուն էկրանավորումը հաղթել է մյուզիքլի ժանրում, լավագույն դրամատիկ դերասանուհի անվանակարգում հաղթել է Ջեսիկա Չեսթեյնը:
HFPA կարծիքով, տղամարդկանց լավագույն դերերը կատարել են Դենիել Դեյ Լյուիսը («Լինքոլն») և Հյու Ջեքմանը («Թշվառները»): Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում հաղթել է Միախել Հանեկեի «Սերը», հաղորդում է ՌԻԱ Նովոստին: